Найти тему
Հայաստանն այսօր

Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են․ Դավիթ Բաբայան

Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները, մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են։ Այս մասին գրում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ»,- գրել է Բաբայանը՝ նշելով, որ սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։

Ըստ Բաբայանի՝ տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության և ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ «Միայն այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահրավերները»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում