Найти тему
Հայաստանն այսօր

«Մեզ անհրաժեշտ է ողջ աշխարհի ուշադրությունը». Քիմ Քարդաշյանը պատմել է Արցախի շրջափակման մասին

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի story բաժնում հրապարակել է Platinum Motorsports շքեղ մեքենաների թյունինգ ընկերության հիմնադիր Ջորջ Քեշիշյանի գրառումը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Արցախը խավարի մեջ է Ադրբեջանի կողմից 23-օրյա շրջափակման պատճառով։ Մեզ պետք է աշխարհի ուշադրությունը»,- գրել են Քարդաշյանն ու Քեշիշյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

-2

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում