ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս աղջկա առևանգման դեպքի հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է: Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և անչափահաս անձին առևանգելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 19, 21 և 34–ամյա բնակիչները, վերջինիս կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են նույն համայնքում գտնվող տներից մեկի մոտ: 19 և 21-ամյա երիտասարդները, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինչպես նաև նույն բնակարանի անչափահաս՝ 2008թ. ծնված բնակչուհուն առևանգելու դիտավորությամբ, անտեսելով տանը գտնվող մանկահասակ քույրերի և եղբայրների, ինչպես նաև տանից բացակայող նրանց մոր կամքը, ապօրինի մուտք են գործել այդ բնակարան և 14-ամյա բնակչուհուն ազատ արձակելու պայմանով
Առևանգել էին 14-ամյա աղջկան՝ վերջինիս մորը հանդիպման պահանջ ներկայացնելով. ՔԿ
5 января 20235 янв 2023
5
1 мин