Найти тему
Armenia Today

Հայտնի է, թե ով կլինի Ջեյմս Բոնդի դերի նոր թեկնածուն

Բրիտանացի դերասան Լյուսիեն Լավիսկոնտը, որը հայտնի է Netflix-ի «Էմիլին Փարիզում»սերիալից, իբր ընդգրկվել է գործակալ 007 Ջեյմս Բոնդի դերի հնարավոր կատարողների թվում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Լավիսկոնը «համապատասխանում է բոլոր պահանջներին»: «Նա շատ տաղանդավոր է որպես դերասան, չափազանց գեղեցիկ է, իսկ վերջին 18 ամիսների ընթացքում բազմաթիվ նոր երկրպագուներ է նվաճել այն բանից հետո, երբ միացել է «Էմիլին Փարիզում» սերիալին:

Daily Mail-ի աղբյուրը նաև պնդում է, որ բոնդիանայի պրոդյուսերներն արդեն ասում են, թե որքան հեշտությամբ են դերասանին ներկայացնում 007 սմոքինգով, և որքան հարմար է այդ դերին Լավիսկոնը: Նշվում է, որ Բարբարա Բրոկոլին, որը ղեկավարում է ֆրանշիզան, «շատ է տարված» «Էմիլին Փարիզում» աստղով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում