Դեկտեմբերի 31-ին Երևանում թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին, հայտնում է shamshyan.com-ը։ Շահգելդյանը ոստիկանությունում հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 01.30-ից 13.00-ն, անհայտ անձինք Վ.Համբարձումյան փողոցի տան բակում կոտրել են իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ապակին և սրահից գումար հափշտակել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է հանցագործների ինքնությունը և գողացված գումարի չափը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում