Найти тему
Armenia Today

Genocide Watch-ն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և օգնել Արցախին

Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և շտապ օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։

«ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին.
1) գործի դնել 907-րդ բաժինը և դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն այդ երկրին։
2) կիրառել պատժամիջոցներ՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և այլ կիրառելի իրավական գործիքներ:
3) մարդասիրական ճգնաժամից տառապող 120 հազար հայերին շտապ օգնություն ուղարկել»,
-ասվում է դաշինքի Twitter-ում։

Genocide Watch-ը ցեղասպանության դեմ հանդես եկող դաշինքի համակարգողն է, որը հիմնվել է 1999 թվականին: Genocide Watch-ը ներառում է աշխարհի ավելի քան 75 կազմակերպություն: Genocide Watch-ը կազմակերպությունների առաջին կոալիցիան է, որը լիովին կենտրոնացած է ցեղասպանության կանխարգելման վրա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում