Երգչուհի Շերն Ամանորը դիմավորել է ընկերոջ՝ Ալեքսանդր Էդվարդսի հետ, որը երգչուհուց 40 տարով փոքր է։ Համաշխարհային աստղը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել տոնական երեկույթից, որտեղ նա երջանիկ ժպտում է սիրելիի գրկում։ Այս մասին գրում է spletnik.ru-ն: «Սա պետք է հիշեցնի ձեզ «Օզի կախարդը» հեքիաթի այն դրվագի մասին, որտեղ Դորոթին ջուր է լցրել չար վհուկի վրա, և նա հալվել է»,-այսպես է դիմել է Շերը այն մարդկանց, ովքեր քննադատել են իրեն Էդվարդսի հետ ունեցած հարաբերությունների համար՝ հաշվի առնելով տարիքային մեծ տարբերությունը: Մեկ այլ լուսանկարին էլ կից Շերը հեգնանքով գրել է. «Շնորհավոր Ամանոր, հայրի՛կ»։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում