Թուրիքայի Բարձրագույն վարչական դատարանը (պետական խորհուրդը) երկուշաբթի օրինական է ճանաչել և հավանություն է տվել Կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալուն: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ասվում է ատյանի որոշման մեջ։
Միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը 2019 թվականի մարտին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն պատճառաբանված էր նրանով, որ կոնվենցիան հակասում է երկրի ավանդական սկզբունքներին և քարոզում է համասեռամոլություն։ Փաստաթուղթն առավել քննադատության է արժանացել պահպանողական շրջանակներում, որոնք ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Ստամբուլի կոնվենցիան՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը, ընդունվել է 2011թ.-ի մայիսին։ Փաստաթուղթը, մասնավորապես, կենսաբանական սեռի փոխարեն ներկայացնում է «գենդեր» հասկացությունը։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին։