Հայաստանն ու Ադրբեջանը, կարծես, շարժվում են դեպի նոր հակամարտություն, որը կարող է ոչ պակաս դրամատիկ դառնալ, քան 2020 թվականի պատերազմը։ Այս մասին ասվում է Միջազգային ճգնաժամային խումբ (The International Crisis Group, ICG) կազմակերպության հրապարակման մեջ, որը նվիրված է հակամարտություններին, որոնք կարող են բռնկվել կամ կշարունակվեն 2023 թվականին։ Հրապարակման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր դիմակայություն։ Կազմակերպության գնահատմամբ՝ իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը Ուկրաինայում, խափանել է տարածաշրջանի հաշվարկները։ «Նոր պատերազմն ավելի կարճ կլիներ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի վեցշաբաթյա հակամարտությունը», - ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպության գնահատմամբ՝ 2020 թվականից հետո ուժերի հավասարակշռությունն էլ ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։ Նշվում է, որ նշված ժամանակահատվածում հայկական բանակը չի համալրել իր զորքերը կամ սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական մատակարարը, ինքն է սպառա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է նոր պատերազմ, ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականին. ICG
3 января 20233 янв 2023
75
3 мин