Найти тему
Armenia Today

Սիրային աստղագուշակ. 2023-ին ովքե՞ր կգտնեն իրենց մեծ սերը

Աստղաբանները կարծում են, որոշ նշանների համար 2023-ը անակնկալ է պատրաստել. նրանք կգտնեն իրենց մեծ սերը: Cosmopolitan-ը ներկայացրել է աստղաբանների կանխատեսումները:

Եթե ջրհոս եք և արդեն հարաբերությունների մեջ, ապա փետրվարի 15-ից մարտի 12-ը ընկած ժամանակահատվածը ամենաքաղցրը կդառնա: Աստղերը խոստանում են լիակատար փոխըմբռնում և հարգանք ձեր զուգընկերոջ կողմից: Այն ջրհոսները, ովքեր դեռ միայնակ են, կկարողանան հանդիպել իրենց կեսին և հմայել նրան բնական խարիզմայի շնորհիվ: Մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում նշանը շատ մեծ հետաքրքրություն կունենա արական սեռի նկատմամբ, ուստի նոր ծանոթություններ ձեռք բերելու մեծ հավանականություն կա:

Խոյերը կարող են հանդիպել իրենց մեծ սիրուն տարվա առաջին մի քանի ամիսներին: Սիրավեպը կրքոտ կլինի, իսկ զգացմունքները՝ վառ։ Խոյերն այնքան ուժեղ էներգետիկ դաշտ ունեն, որ բոլորին գրավում են դեպի իրենց: Աշնանը դուք կարող եք հստակ որոշել, թե ինչպես և ում հետ հարաբերությունները կզարգանան:

Կարիճների համար տարին շատ ճակատագրական կլինի։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, ապա, ամենայն հավանականությամբ, տարեվերջին կմտածեք ամուսնության մասին: Մեծ հավանականություն կա, որ միայնակ կարիճները կհանդիպեն իրենց սիրուն հունվարի 22-ից փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Աղեղնավորներին աստղագուշակները խորհուրդ են տալիս ոչ թե անցյալի սխալները հիշել, այլ համարձակորեն ճակատագրին ընդառաջ գնալ: Հենց այս որակն է գրավելու ուրիշներին։ Գարնանը աստղերը խոստանում են շատ հետաքրքիր արկածներ, այնպես որ ավելի համարձակ եղեք և դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց:
2023-ը սև ջրային նապաստակի տարի է: Նապաստակը խաղաղասեր կենդանի է, այն նաև ընտանիքի և սիրո գաղտնի խորհրդանիշ է: Հոգ տարեք ձեր սիրելիների մասին և մի մոռացեք մեծ սերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում