Найти в Дзене
Armenia Today

Հրդեհ Երևանում. ավելի քան 140 կենդանի է սատկել

Երևանում գտնվող կենդանիների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Հունվարի 2-ին, ժամը 09:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի Գ շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին, մարվել՝ 10։28-ին։

35 քմ ընդհանուր տարածքում այրվել է կենդանիների համար նախատեսված 10 պարկ չոր կեր, ծխահարումից սատկել են 50 թութակ, 2 շուն, 1 նապաստակ, 30 սողուն (մողես և օձ), 50-60 կրծողներ (գերմանամուկ, ծովախոզուկ):

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում