Найти в Дзене
Armenia Today

Ադրբեջանի շրջափակման պատճառով Արցախում հազարավոր մարդիկ զրկված են առաջին անհրաժեշտության սննդից․ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկված են լավ սնվելու իրավունքից, Twitter-ում գրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ, ովքեր հատուկ սնվում են տարբեր հաստատություններում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ և այլն) զրկված են լավ սնվելու իրավունքից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում