Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը կանցկացվի Հայաստանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում 2023 թվականին նախատեսվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի և օտարերկրյա պետությունների ազգային բանակների ստորաբաժանումների հետ»,- ասվում է զեկույցում։ Նախատեսվում է նաև ութ երկկողմ վարժանքներ անցկացնել Ռուսաստանի Դաշնության ռազմական շրջանների զորավարժություններում։ «Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների և ստորաբաժանումների ներկայացուցիչների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների վնասազերծման մարտավարական գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։ Բոլոր զորավարժությունները կրելու են խաղաղապահ և հակաահաբեկչական բնույթ, ընդգծել են ՌԴ պաշտպանության գերատե
ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում
2 января 20232 янв 2023
5
~1 мин