Ձմեռը որքան էլ դաժան լինի, միևնույն է՝ գարուն կգա, սակայն անհրաժեշտ է պատշաճորեն դիմակայել և պատրաստվել գարնանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ ճգնաժամերն ու դժվարությունները նաև ծնում են հնարավորություններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործվելու, իրական արժեքները գնահատելու, համախմբվելու, պայքարելու։
«Թո՛ղ այս տարին լինի բոլոր հնարավորությունների արդյունավետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչև պետություն: Հատուկ սերս ու մաղթանքներս Արցախում պայքարող մեր բոլոր հայրենակիցներին: Անկախ ամեն ինչից՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ»,- գրել է Բեգլարյանը: