Найти тему
Armenia Today

Երևանում 99 երթուղու ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, անիվների տակ հայտնված քաղաքացին մահացել է

Երևանում 99 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, քաղաքացին հայտնվել է անիվների տակ և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում՝ Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ։ Վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել է էլիտար շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացածը ավտոբուսի վարորդն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում