Найти тему
Armenia Today

Թուրքիայում միկրոավտոբուս է վթարվել. կան տուժածներ

Թուրքիայում միկրոավտոբուսը վթարվել է, ընկել գետը, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Yeni Akit թերթին:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, տուժել է 6 մարդ: Նշվում է, որ Թուրքիայի
Պոլիտելիի շրջանում գտնվող Քիլիս քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6 անձինք ընտանիքի անդամներ են:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարորդը փորձել է շրջանցել ճանապարհին հայտնված շներին՝ նրանց վրաերթի ենթարկելուց խուսափելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում