Ամփոփելով 2022-ի գրական ու մշակութային նորությունների արդյունքները՝ Armenia Today-ը կազմել է տարվա ամենաշատ ընթերցված գրքերի ցուցակը: Բեսթսելլերների ցուցակը խմբագիրներին տրամադրել են Երեւանի առաջատար գրախանութները ՝ «Զանգակ», «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Ֆենիքս»: Մեր ցուցակի առաջին մասում մենք ներկայացնում ենք հայրենի հեղինակների աշխատանքները, որոնք ամենատարածվածն էին վերջին մեկ տարվա ընթացքում: Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհն անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից` նա խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նժդեհը վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները, այլ պատերազմներում պարտությունների պատճառները: Պարույր Սևակ «Մարդը ափի մեջ» «Մարդը ափի մեջ» ժաղավածուն գրվել է 1963 թ.: Ժողովածուն ունի ներքին քնարական սյուժե, որի առանցքը ժամանակակից անհատի ոգու ճշմարտության բացահայտման պատմությունն է: «Ծնվել եմ» բանաստեղծությա
Armenia Today-ի գրապահարանը. 2022-ի ամենաշատ կարդացված գրքերը. մաս 1
2 января 20232 янв 2023
2
3 мин