Թուրքիան և Ադրբեջանը 2022 թվականին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ադրբեջանի հետ անցկացնելով 12 համատեղ զորավարժություն՝ մենք գնահատեցինք մեր ռազմական հնարավորությունները»,-նշել է նա։ Դեկտեմբերի սկզբին ադրբեջանցի և թուրք զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել:
Թուրքիայի ԶՈւ զինծառայողների հետ համատեղ զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, Հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում