Ֆրանսիայի Ազգային ժողովի առջև տեղի է ունեցել ակցիա՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի։ Ինչպես հայտնել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, ակցիայի մասնակիցները կոչ են արել վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ վերջ դնելու Հայաստանի և Արցախի վրա հարձակումներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք