Найти тему
Հայաստանն այսօր

Ալիևը խոստովանել է, որ եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին նշված չէ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի« բացումը գրանցված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Այո, այնտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» բառը, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես հետո եմ դրել աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ։ Բայց այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է ապահովի այն», – ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը «փորձում է խուսափել միջանցքի բացումից», սակայն նախագծի իրականացումն «անխուսափելի է», քանի որ այն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում