Найти тему
Հայաստանն այսօր

Լաչինի միջանցքում ձնամաքրման անհնարինության պատճառով այդ տեղանքում երթևեկը վտանգավոր է դարձել

Արցախի տեղեկատվական  շտաբից հայտնում են, որ վերջին 2 օրերին տեղացած առատ ձյան պատճառով անհնար է դարձել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի ձնամաքրումը, ինչի պատճառով այդ տեղանքում երթևեկելն անհնար է դարձել։

«Վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն էր տեղում։ Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներն իրականացնելը։ 

Ուստի, երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է նաև ձյան պատճառով։ Ինչ է դա նշանակում: ճանապարհի փակ լինելու պատճառով լրացուցիչ էական դժվարություններ են առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին»,-նշվում է Տեղեկատվական շտաբի օրական տեղեկագրում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում