Найти в Дзене
Հայաստանն այսօր

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճը 2022-ի համար 10,8 % է գնահատել

Համաշխարհային բանկն հաջորդ տարվա համար Հայաստանից ՀՆԱ-ի 4,1 % աճ է ակնկալում։ Այս մասին տեղեկանում ենք Բանկի հրապարակած տեղեկագրից։

ՀԲ-ի կանխատեսումն ավելի զգուշավոր է,  քան Հայաստանի կառավարությունը, որը կանխատեսում է 7 տոկոսանոց աճ։ Իսկ 2022 թվականի արդյունքներով բանկը Հայաստանում ակնկալում է 10,8 տոկոսանոց աճ։ 2022 թվականի հունիսին ՀԲ-ն կանխատեսել էր Հայաստանի համար աճն ընդամենը 3,5 տոկոս, բայց հետո վերանայեց կանխատեսումները՝ հիմնականում Ռուսաստանից եկողների ներհոսքի պատճառով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում