Найти тему
Armenia Today

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին

Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է, Facebook-ում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի շրջափակման 17-րդ օրը. վտանգված է 120 հազար մարդու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժի, կրթության և այլ հիմնարար իրավունքների իրավունքը։ Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է», - գրել է ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում