ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով: «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրասենյակի՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
28 декабря 202228 дек 2022
1
1 мин