Օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկի ավագ քննիչ Ս. Պ-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավագ քննիչը գաղտնի հափշտակել է քրեական վարույթով կատարված խուզարկությամբ իր կողմից հայտնաբերված և առգրավված, քաղաքացու Samsung A10 տեսակի բջջային հեռախոսը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ քննիչը, մինչ այդ, աշխատել է Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկում՝ որպես պետ և նա, ըստ տեղեկությունների, ձերբակալված է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ավագ քննիչը հափշտակել է խուզարկությամբ իր կողմից հայտնաբերված քաղաքացու բջջային հեռախոսը. ԶԼՄ
28 декабря 202228 дек 2022
1
~1 мин