Найти тему
Armenia Today

Միութենական պետության կազմ մտնելու վերաբերյալ մեր վրա ուղիղ ճնշումներ չկան. Քոչարյան

Միութենական պետության կազմ մտնելու վերաբերյալ մեր վրա ուղիղ ճնշումներ չկան։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։ «Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր «Ազատությունը»։

«Հայաստան-Ռուսաստան-Բելառուս միութենական պետության գաղափար կար դեռ  1990-ականներին։ Ռուսաստանը Բելառուսի հետ միութենական պետություն ստեղծելու ճանապարհին, բնականաբար, կուզի, որ ավելի շատ երկրներ լինեն դրա կազմում։ Միութենական պետության կազմ մտնելու վերաբերյալ մեր վրա ուղիղ ճնշումներ չկան, բայց որ նպատակների մեջ տեսանելի այդպիսի ցանկություններ հնարավոր են։ Դա էլ կապում են մեր անվտանգային միջավայրի կայունության ապահովման հետ», - հայտարարեց Քոչարյանը։

Քոչարյանը հայտնեց, որ այսօր երեկոյան պարզ կլինի, թե երբ կբացվի Լաչինի միջանցքը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում