Քիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը: Ակցիայի նախաձեռնող տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները «Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում», - ընդգծել է Տ.Պետրոսյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հա
Ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետ
28 декабря 202228 дек 2022
19
1 мин