Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կարող են միմյանց հետ շփվել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի եթերում։
Նա նշել է, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին ներկա են և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ֆորմալ առումով մեզ մոտ եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց կուլիսներում նրանք հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: