Ամենաերջանիկ և ամենահաջողը կլինի հաջորդ՝ 2023 թվականը։ Դեկտեմբերի 26-ին նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելուց հետո։
«Ամենաերջանիկը, ամենահաջողը։ Մի անհանգստացեք, նորմալ կլինի», - ասել է Բելառուսի նախագահը՝ պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների այն հարցին, թե ինչպիսին կլինի գալիք 2023 թվականը։
Ընդ որում, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում Համագործակցության երկրների ղեկավարները մտադիր են քննարկել իրենց փոխգործակցության շարունակությունն ամենաարդիական ոլորտներում: