ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչները հայտարարել են, որ այս պահին ամենաբարձր մակարդակով քննարկումներ են ընթանում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին Երևանից մեկնարկած՝ ի աջակցություն Արցախի ավտոերթի մասնակիցները խաղաղապահների հետ հանդիպումից հետո։ Ակցիայի նախաձեռնողները խաղաղապահների ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Տեղ գյուղի անցակետի մոտ։ Ակցիայի նախաձեռնողներից Սամվել Մովսիսյանի խոսքով՝ խաղաղապահները տեղեկացրել են, որ այս պահին ամենաբարձր մակարդակով քննարկումներ են ընթանում միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ հարցի վերջնական լուծման համար։ Խաղաղապահների ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե ինչ մակարդակով են ընթանում նշված բանակցությունները։ Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ միջանցքի շրջանում իրավիճակը լարված է, և իրենք չեն կարող ապահովել ավտոերթի մասնակիցների անվտանգ այցելությունն Արցախ, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հաղորդել է Մ
Իրավիճակը միջանցքի շրջանում լարված է. խաղաղապահներն ավտոերթի մասնակցիներին չեն թույլատրել անցնել
27 декабря 202227 дек 2022
14
1 мин