Найти тему
Armenia Today

Սև ծովում Թուրքիայի ջրային տարածքում գազի պաշարները հասել են 710 մլրդ խմ-ի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտնել է, որ Սև ծովի թուրքական տարածքային ջրերում բնական գազի հանքավայրերի պաշարները ավելացել են մինչև 710 մլրդ խմ և գնահատվում են 1 տրլն դոլար:

«Մեր «Ֆաթիհ» հորատման նավը 58 մլրդ խմ գազ է հայտնաբերել 3 023 մ խորության վրա ջրի տակ։ Մեր գազի հանքավայրերի ընդհանուր պաշարները նոր հորատանցքի հետ միասին ավելացել են 170 մլրդ խմ-ով՝ հասնելով 710 մլրդ խմ-ի: դրանք գնահատվում են 1 տրլն դոլար», - ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում