Найти в Дзене
Armenia Today

Վլադիմիր Պուտինը երկկողմ շփումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ․ Պեսկով

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, սակայն երկկողմ հանդիպումներ տեղի կունենան։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, բնականաբար, տեղի կունենան ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Պեսկովը դեկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը դեռ համաձայնեցված չէ, սակայն նրանք կարող են բանակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում՝ հոկտեմբերի 31-ին։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում