Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ: Այս մասին Armenia Today - ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ անդարադառնալով որոշ Telegram - ալիքների տարածած տեղեկությանը, թե, իբր, Լաչինի միջանցքը բացվել է: «Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է»,- ասաց Թադևոսյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ
26 декабря 202226 дек 2022
1
1 мин