Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչը հղեց աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի: «Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից: Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայատարարությամբ ստանձնած պարտավորությունները: Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա: Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի և պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար»-ասված է ուղերձում: Նշվում է, որ հայ ժողովր