Найти в Дзене
Armenia Today

Մենք 3 ճանապարհ ունենք. Ռուբեն Վարդանյանի ելույթը

Մենք 3 ճանապարհ ունենք: Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Առաջինը՝ ուշ թե շուտ ենթարկվում ենք, կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին: Երկրորդ՝ այստեղից դուրս ենք գալիս: Երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին: Ես այստեղ եմ և պայքարում եմ: Ես այստեղից չեմ գնալու ու չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին: Մենք պետք է նոր իրավիճակ ստեղծենք: Ես ձեզ խոսք եմ տալիս՝ իմ կապերը, իմ գիտելիքը, իմ ունեցվածքը, ես ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության, հաջողության ճանապարհի համար: Այլ կերպ չի կարող լինել»,-ասաց Վարդանյանը: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք չէ հրաշքի սպասել: «Հրաշք չկա: Մեզ շատ ծանր ճանապարհ է սպասվում, որն անցնելու ենք միասին: Ե՛վ քրտինք է լինելու, և՛ արյուն է թափվելու, և՛ շատ աշխատանք է պահանջվելու: Բայց եթե մենք մեր ուժը ու նպատակը զգանք, ես վստահ եմ, աշխարհը ևս զգալու է դա: Ոչ միայն աշխարհն է մեզ օգնելու, այլ մենք ենք աշխարհին օգնելու»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը վերջում նշեց, որ չպետք է անտարբեր լինել: «Մեզ անտարբերությունն է սպանում, ու անտարբերությունը ոչ միայն Արցախում, այլև հայկական աշխարհում: Մարդիկ վիրավորվել են իմ խոսքերից, բայց ես ճիշտ եմ ասել: 30 հազար էրեխեքի պատկերը ձեր աչքի առաջ է: Եթե Հայաստանում, աշխարհում դուք դուք ոչինչ չանեք, ձեր մեղքը ձեր վրա է մնալու»-հավելեց նա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում