Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Արցախ մարդասիրական աջակցություն է տեղափոխվել, դուրս է բերվել 4 օտարերկրյա քաղաքացի. Զառա Ամատունի

Այսօր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Արցախից խրոնիկ հիվանդություն ունեցող 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերվել, նաև 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Չորս քաղաքացիներն ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք պետք է անհապաղ  շարունակեն բուժումը: Իրենց տեղափոխումը Հայաստան կազմակերպել ենք իրենց երկրի ներկայացուցիչների դիմումի հիման վրա»,-նշեց  Զառա Ամատունին: Վերջինս հայտնեց նաև, որ այսօր ԿԽՄԿ բեռնատար մեքենանաներով 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ: «Իշխանությունների համաձայնությամբ տեղափոխվել է դեղորայք, մանկական սնունդ, սննդային այլ պարագաներ, որոնք փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններին»,-հավելեց նա:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Այսօր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Արցախից խրոնիկ հիվանդություն ունեցող 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերվել, նաև 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Չորս քաղաքացիներն ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք պետք է անհապաղ  շարունակեն բուժումը: Իրենց տեղափոխումը Հայաստան կազմակերպել ենք իրենց երկրի ներկայացուցիչների դիմումի հիման վրա»,-նշեց  Զառա Ամատունին:

Վերջինս հայտնեց նաև, որ այսօր ԿԽՄԿ բեռնատար մեքենանաներով 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ: «Իշխանությունների համաձայնությամբ տեղափոխվել է դեղորայք, մանկական սնունդ, սննդային այլ պարագաներ, որոնք փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններին»,-հավելեց նա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում