ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ անդրադառնալով նախօերին՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ վերջին հանդիպման ժամանակ հնչեցված մի շարք հայտարարություններին։ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի ամբողջական տարբերակը։ Անհնար է առկա սպառնալիքների պայմաններում բանակցություններ վարել, նշել է Միրզոյանն՝ անդրադառնալով Լավրովի վերջին հայտարարությանը, ով միջադեպերի շարունակականության մասին համոզմունք էր հնչեցրել, որ եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին, ապա հակամարտությունները չեն լուծվի։ «Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարութ
Անհնար է բանակցել սպառնալիքների պայմաններում. Միրզոյանը՝ Լավրովին
25 декабря 202225 дек 2022
37
2 мин