Այսօր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Արցախից խրոնիկ հիվանդություն ունեցող 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերվել, նաև 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Չորս քաղաքացիներն ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք պետք է անհապաղ շարունակեն բուժումը: Իրենց տեղափոխումը Հայաստան կազմակերպել ենք իրենց երկրի ներկայացուցիչների դիմումի հիման վրա»,-նշեց Զառա Ամատունին: Վերջինս հայտնեց նաև, որ այսօր ԿԽՄԿ բեռնատար մեքենանաներով 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ: «Իշխանությունների համաձայնությամբ տեղափոխվել է դեղորայք, մանկական սնունդ, սննդային այլ պարագաներ, որոնք փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններին»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով
Արցախ մարդասիրական աջակցություն է տեղափոխվել, դուրս է բերվել 4 օտարերկրյա քաղաքացի. Զառա Ամատունի
25 декабря 202225 дек 2022
6
1 мин