Найти тему
Armenia Today

Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Արցախը, ՌԴ-ն հայտարարում է Վարդանյանի հետ կապ չունենալու մասին

Ռուսաստանը կապ չունի իր խնդրանքով ՌԴ քաղաքացիությունից հրաժարված գործարար Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ մեկնելու նրա որոշման հետ, նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարության:

«Վարդանյանի խնդրանքով ստորագրվեց նախագահի հրամանագիրը, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ որևէ գործ՝ կապված Ղարաբաղ գնալու և այնտեղ ինչ-որ քաղաքական կյանքի մասնակցելու նրա որոշման հետ, մենք չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ», - ասաց նա։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Լեռնային Ղարաբաղը։ «Այս տարածաշրջանի համար խորթ տարրեր են, խոսքը Վարդանյանի մասին է, ով այնտեղ է, նրա գործունեությունը հանցավոր - արկածային բնույթ է կրում, մենք կարծում ենք, որ դրան անհապաղ պետք է վերջ դրվի, և որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար», - ասաց նա:

Բայրամովի խոսքով, Ռուբեն Վարդանյանը «խանգարում է հայ բնակչության վերաինտեգրմանը Ադրբեջանի կազմում»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բավարարել է Վարդանյանի դիմումը Ռուսաստանի քաղաքացիությունից դուրս գալու մասին, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում