Երևանն ու Մոսկվան հաստատել են ՌԴ-ից նավթամթերքի և գազի ներմուծման 2023 թվականի ինդիկատիվ հաշվեկշիռները։ Այս մասին դեկտեմբերի 23-ին Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է ТАСС-ը։ «Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ կարևոր եմ համարում արտոնյալ պայմաններով վառելիքի ներկրման ոլորտում համագործակցությունը։ Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ հաշվեկշիռները 2023 թվականի համար», - ասել է նա։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստանը և Ռուսաստանը հաստատել են ռուսական նավթի և գազի ներմուծման 2023 թվականի ինդիկատիվ հաշվեկշիռները
24 декабря 202224 дек 2022
15
~1 мин