Փարիզի 10-րդ շրջանում հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել, հայտնում է РИА Новости - ն՝ վկայակոչելով քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկին: «Հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել։ Քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, ոչ մի կերպ չի հսկվել, այնտեղ կարող էր անցնել որևէ մեկը», - մեջբերում է գործակալությունը քրդերի ներկայացուցիչներից մեկի խոսքը։ Գործակալության տեղեկություններով՝ Փարիզի քրդական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում հրաձգության հետևում Թուրքիան է կանգնած։ «Սա ակնհայտորեն քրդերի դեմ ուղղված հարձակում է։ Մենք կարծում ենք, որ դրա հետևում կանգնած են Թուրքիան և Էրդողանը», - գործակալության հետ զրույցում ասել է քրդական համայնքի ներկայացուցիչը։ Ավելի ուշ քրդերը տարերային հանրահավաք կազմակերպեցին արտակարգ պատահարի վայրի մոտ և սկսեցին հակաթուրքական կարգախոսներ վանկարկել՝ Անկարային մեղադրելով տեղի ունեցածին առնչություն ունենալու մեջ։ Ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների, որոնք ցուցարարներին ցրելու համար արցո