Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում հերոսացած Գևորգ Արշակյանի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմանը։ «Այսօր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում էինք՝ երեխաների ամանորյա միջոցառումն էր։ Գեւորգը անմահացել է 44-օրյա պատերազմում։ Ինչպես փոխանցեց մայրը՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, իր որդին՝ իր միակ զավակը, կամավոր է միացել հայրենիքի պաշտպանությանը։ Տիկին Նաիրայի խնդրանքով այսօր երեխաները պատրաստել էին բացառապես մանկական երգեր, հեքիաթներից, մուլտֆիլմերից հատվածներ, կերպարներ, պարեր։ Ոչ մի լալահառաչ-հայրենասիրական կոնտենտ՝ որ այդքա՜ն չի սազում փոքրիկ երեխաներին։ Եւ այն, որ այս մայրը մատաղ սերնդին չստիպեց իրենց՝ դեռ ամբողջությամբ չձեւավորված լեզվով երգել հայրենիքի հանդեպ հեռավոր-անհույս սիրո, հայրենիքի համար մեռնելու, ողբալու, ասկյարներից չվախենալու, վրեժի ու բազմաթիվ այլ՝ դարերից եկած ձախողումների մասին, բոլորովին չի նշանակում, թե նա չի սիրում իր հայրենիքը։ Այդ նույն մայրը միջոցառումից հետո մեծահասակների հետ մենակ մնալո
Վարչապետի տիկինը մասնակցել է հերոսացած Գևորգ Արշակյանի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմանը
24 декабря 202224 дек 2022
16
1 мин