Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարությանը: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Լեռնային Ղարաբաղը։ «20 տարի է՝ Արցախ եմ գալիս։ Շատ նախագծեր եմ արել, Շուշիյում մզկիթի վերականգնում եմ կազմակերպել։ Ես արցախյան արմատներ ունեմ, տատս այստեղից է։ Ես այստեղ տուն ունեմ, և ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է այստեղից հեռանամ։ Միշտ արել եմ ամեն ինչ, որպեսզի Արցախի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդները կարողանան կողք կողքի ապրել, բայց ոչ միասին։ Դա միակ հնարավորությունն է բոլոր կողմերի համար, որպեսզի խուսափեն հակամարտությունից», — հայտարարել է Վարդանյանը РБК-ին տված հարցազրույցում։ Պետնախարարի խոսքով՝ Ստեփանակերտը համաձայնել է Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ այն որոշմանը, որն առաջարկվել է ռուս խաղաղապահների կողմից։ «Սակայն ադրբեջանական կողմը дրանից կտրականապես հրաժարվեց։ Այլ բան է, որ մինչ այդ եղել են ադրբեջանական կողմի ճանապարհների փակում, փորձագետների մուտքի
«Այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է գնամ». Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Բայրամովին
24 декабря 202224 дек 2022
11
2 мин