Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում աշտարակային կռունկը փլվել է։ Առնվազն 5 մարդ է զոհվել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է NTV հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել բազմահարկ հյուրանոցի շինհրապարակում։
TRT հեռուստաալիքը, վկայակոչելով փրկարարական ծառայություններում իր աղբյուրներին, հայտնում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել կռունկի բարձրացման աշխատանքների ժամանակ, երբ մի սլաքը չի դիմացել ծանրաբեռնվածությանը և մասամբ տապալել է այն: Նախնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել երկու մարդ։
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ և այլ արտակարգ ծառայություններ: