Найти в Дзене
Armenia Today

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին՝ Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ քաղաքականության և միջազգային հարաբերությունների ասպարեզում Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում