Найти тему
Armenia Today

Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի նախապես ծրագրված գործողությունն է. ԱԳՆ

Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է՝ տեղի բնակիչներին վնասելու և Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, ներառյալ նախկինում տեղի ունեցած միջադեպերը խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների դեմ, ևս մեկ անգամ ապացուցում են դա»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում