«Սասնա ծռեր» կուսակցությունը հաջորդ տարվա հունվարի 2-ից ամենօրյա հանրահավաքներ ու երթեր է անցկացնելու, գրում է «Հրապարակ»-ը։ «Նրանք արդեն «բրոնյա» են արել միաժամանակ և՛ Ազատության հրապարակը, և՛ Մատենադարանին հարող տարածքը՝ հունվարի 2-21-ը։ Իրազեկման դիմումը ներկայացրել է կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Դիմումում նշել են, որ հավաք-հանրային քննարկում են իրականացնելու, ինչպես նաև երթ՝ ավանդական երթուղով․ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով»․- գրում է թերթը։ Իրազեկել են նաև, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն քաղաքապետարանը մերժել է։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտնի է իր հակառուսական կողմնորոշմամբ։ Այն ստեղծվել է Սասնա ծռեր քաղաքացիական շարժման և Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից։ Մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն խորհրդարան չի անցել՝ հավաքելով ձայների ընդամենը 1,82%-ը։ Կուսակցությունը նախկ
«Սասնա ծռեր» կուսակցությունը որոշել է ամեն օր հանրահավաքներ ու երթեր անել
23 декабря 202223 дек 2022
25
1 мин