Ավելի քան 20 մլն դրամ հափշտակության համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Բ.-ն և Է.Ս.-ն օժանդակել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն: Մասնավորապես՝ Պողոսյանը Է.Ս.-ին նշանակել է ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, Հ.Բ.-ին՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ Պողոսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ: 2022
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակցի և վարորդի նկատմամբ
23 декабря 202223 дек 2022
5
2 мин