Найти тему
Armenia Today

Սյունիքում ՀՀ ՊՆ УАЗ-ը կողաշրջվել է․ կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։ Վթարի հետևանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում