Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ և աշխարհի եռակի չեմպիոն Պելեն գտնվում է հիվանդանոցում: Բժիշկների խոսքով՝ մարզիկի առողջական վիճակը վատանում է։ Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պելեի վիճակում «բացասական դինամիկա» է նկատվում օնկոհիվանդության ընթացքում։ «Նրան (Պելեին) ավելի ինտենսիվ խնամք է հարկավոր երիկամային և սրտային դիսֆունկցիայի պատճառով»,-ասված է բժիշկների տեղեկությունում: Այժմ մարզիկին կատարում են ուղիղ աղիքի քաղցկեղի քիմիաթերապիայի ճշգրտում։ Բժիշկները նաև բուժում են շնչառական վարակը։ Հիշեցնենք, որ Պելեի հոսպիտալացման մասին հաղորդվում էր դեռ նոյեմբերի 30-ին։ Այդ ժամանակ էլ 81-ամյա ֆուտբոլիստի մոտ սրտի անբավարարություն և գիտակցության մթագնում են հայտնաբերել։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ԶԼՄ-ներին Պելեի առողջական վիճակի վատթարացման մասին է հայտնի դարձել
23 декабря 202223 дек 2022
5
~1 мин